3 դիմակ մազերի ծայրերի համար
Այլ
Այս դիմակները կօգնեն կանխարգելել մազերի փշրվելը: Պատրաստվելով պարզ բաղադրությամբ՝ դրանք արդյունավետ կերպով խոնավացնում են մազերը և դրանց փայլ հաղորդում: Գրում է LN-ը:
Թթվասերով դիմակ
Բաղադրություն
- 1 ճաշի գդալ յուղոտ թթվասեր,
- 1 ճաշի գդալ զեյթունի ձեթ:
Խառնել և քսել մազերին' դրանք լվանալուց մեկ ժամ առաջ: Մազերը լվանալ շամպունով:
Դիմակ մեղրով
Բաղադրություն
- 1 ճաշի գդալ մեղր,
-1 ճաշի գդալ նուշի ձեթ:
Մեղրը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել ձեթը, լավ խառնել: Քսել ծայրերին մազերը լվանալուց մեկ ժամ առաջ:
Դեղնուցի դիմակ
Բաղադրություն
- 1 ձվի դեղնուց,
- 1 ճաշի գդալ ձեթ:
Խառնել, քսել մազերի ծայրին, լվանալ շամպունով:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում