Ճնշումներին դիմանալը շատ բարդ էր
Հայկական Մամուլ
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, և այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ մի պաշտոնյա քաղաքագիտությունից դիսերտացիա է ներկայացրել, որը, պարզվել է, ամբողջովին պլագիատ է. ռուսական մի ատենախոսությա մեջ «Ռուսաստան» բառը փոխարինել է «Հայաստան»-ով ու ներկայացրել:
Մինչդեռ քաղաքագիտական առումով հայկական ու ռուսական իրականությունները շատ տարբեր են: Գրագողությունն իրենք բացահայտել են, բայց իշխանական ճնշման տակ գրագողն ստացել է գիտական կոչումը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը