Շենքի կողային պատի քարերը պարբերաբար թափվում են
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 15-ին` ժամը 19:57-ից, Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ շենքի կողային պատի քարերը թուլացել են և պարբերաբար թափվում են:
Ժամը 20.00-ից մինչև 23.00-ն դեպքի մասին տեղեկացվել են ԵՓՎ Աջափնյակի բաժնի պետը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետը, ովքեր հիմնականում ծանոթ էին տվյալ խնդրին:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են: Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետևանքով անձրևաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր տարածքը:
Դեպքի վայրում են գտնվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները. առաջարկվել է վտանգավոր տարածքը սահմանազատել բետոնե պատնեշով` դադարեցնելու բնակիչների շարժը նշված հատվածով:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները:
Անվտանգության նկատառումներից ելնելով` բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարաններում` մինչև հարցի վերջնական լուծումը:
Բնակիչների միակ պահանջը` իրենց ապահովել նոր բնակարաններով:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում