Իսկոն գերազանցեց Նեյմարին
Սպորտ
Իսպանական Marca պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցումներ է անցկացրել մինչ 2013/14 մրցաշրջանի մեկնարկը ակումբների կողմից լավագույն ձեռքբերումը պարզելու համար:
Հարցման արդյունքների համաձայն` առաջին հորիզոնականում է հայտնվել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ով «Արքայական ակումբ» է տեղափոխվել «Մալագայից»:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար քվեարկել է ընթերցողների 47%-ը: Երկրորդ տեղում գտնվում է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը. վերջինիս օգտին գրանցվել է ձայների 27% -ը:
Մինչմրցաշրջանային լավագույն երրորդ ձեռքբերումը Դավիդ Վիլիան է, ում տրանսֆերը գնել է Մադրիդի «Ատլետիկոն»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում