Էլ կլասիկոյի ժամանակ Նեյմարն իմ ընկերը չի լինելու. Մարսելո
Սպորտ
«Արքայական ակումբի» պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ «Բարսայի» հետ խաղերի ժամանակ Բրազիլիայի հավաքականում իր թիմակից Նեյմարի հետ նրանք ընկերներ լինել չեն կարող:
Ֆուտբոլիստը մասնավորապես նշել է.
«Նեյմարն իմ մտերիմ ընկերն է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեր թիմերը միմյանց հետ են խաղում: Խաղից հետո մենք կրկին կլինենք ընկերներ: Ես արդեն նման փորձ ունեմ կապված Դանի Ալվեշի հետ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Նեյմարը և Մարսելոն Բրազիլիայի հավաքականի կազմում հաղթեցին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում