«Չելսին» Ռիբերիի համար 100 մլն եվրո էր առաջարկել
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» ղեկավար խորհրդի ներկայացուցիչ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ժամանակին Ֆրանկ Ռիբերիի ծառայություններով հետաքրքրված է եղել Լոնդոնի «Չելսին», տեղեկացնում է գերմանական մամուլը:
Ռումենիգեի խոսքերով՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար լոնդոնցիները մեծ գումարներ են առաջարկել։
««Չելսին» Ռիբերիի համար մոտ 100 մլն եվրո է առաջարկել: Բնականաբար, նման պահերի մտածում ես արդյոք ֆուտբոլիստն իսկապես նման գումար արժե»,- նշել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Ռիբերին հայտարարել է, որ 2009-ին Գվարդիոլան փորձել է իրեն «Բարսելոնա» «տանել»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում