Հաճույք եմ ստանում Աշխարհի գավաթի խաղարկությունից. Արոնյան
Սպորտ
Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Լևոն Արոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու պարտիաներում միավոր կիսեց Իգոր Լիսիյի հետ:
Հայ գրոսմայստերը երկրորդ տուրից հետո նշել է.
«Հաճույք եմ ստանում: Հիանալի մրցաշար է, շատ լավ խաղացողներ կան: Հաճելի է Նորվեգիայում գտնվելը, այստեղ հիանալի եղանակ է»:
Այն հարցին, թե շախմատի ո՞ր ձևն է նախընտրում՝ դասական, արագ, թե բլից, Արոնյանը պատասխանել է.
«Շա՞տ օրիգինալ կլինեմ, եթե ասեմ, որ նախընտրում եմ Ֆիշերի շախմատը»,– Արոնյանի խոսքերը մեջբերում է chess-news-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում