10 տարի` պրոֆեսիոնալ ռինգում. Արթուր Աբարահամ
Սպորտ
Աշխարհի նախկին չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այսօր նշում է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած տասը տարին։
«Հարգելի' երկրպագուներ, ուղիղ 10 տարի առաջ Նյուրբուրգռինգում ես նշեցի նորամուտս պրոֆեսիոնալ ռինգ (16.08.2003)։ Դա մեծագույն պահ էր իմ կյանքում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս, մենեջերիս՝ Վիլֆրեդ Զաուերլանդին, և «Զաուերլանդ» թիմին»,- գրել է Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում:
Աբրահամը եղել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս գերմիջին քաշային կարգում։ 2009 թ.-ի ավարտին The Ring ամսագիրը Աբրահամին վերագրել է աշխարհի համար 14-րդ լավագույն բռնցքամարտիկի կոչումը ։
2012 թ. օգոստոսին Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին և նվաճեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Բռնցքամարտիկների միջև երկրորդ մենամարտում Աբրահամը պարտություն կրեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում