Վնասվածքներ` պայթյունից
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 14-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ աչքի ոսպնյակի վնասվածքով և դեմքի մասում ստացած այրվածքներին բնորոշ քերծվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Սերյոժա Ա.-ն, որը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին, բաժին է հրավիրվել Սերյոժա Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, տան բակում իր հավաքած մետաղի ջարդոնները վերադասավորելու ընթացքում` մետաղյա ձողին ամրացված պայթուցիչի օղակը պատահաբար քաշելուց հետո առաջացած պայթյունից:
Նույն օրը, ժամը 20.00-ին, Սերյոժա Ա.-ի տան բակից զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի նռնակին նմանվող իր` առանց պայթուցիչի, պայթուցիչի օղակ և բռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Սերյոժա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Մուշի բաժին:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում