Գողացել է ավտոմեքենան, հետո` վերադարձրել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 15-ին` ժամը 07:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի ընկերության տնօրեն և հայտնել, որ նույն օրը` ժամը 04:30-ի սահմաններում, ոմն Արամ Երևանի Սարալանջի փողոցի թիվ 101 հասցեի մոտից փախցրել է իրենց ընկերությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1988 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16:00-ին, ներկայացել է բաժին և ներկայացրել ավտոմեքենան' սարքին վիճակում:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում