«Բարսելոնայի» նախագահին 8 տարվա ազատազրկում է սպառնում
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը մեղադրվում է ֆինանսական խարդախության մեջ, տեղեկացնում է Football
Espania-ն:
Բրազիլական Estada պարբերականի տեղեկությունների համաձայն Ռոսելը Հարավային Ամերիկայում Nike ընկերության ներկայացուցիչը լինելու ժամանակահատվածում օգնել է Ռիկարդո Տեյշեյրային (Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մինչև 2012թ) յուրացնել Բրազիլիայի հավաքականի ընկերական հանդիպումներից ստացված միջոցները:
2006թ-ից նման խաղերի կազմակերպման իրավունքը պատկանել է ISE-ին, որը յուրաքանչյուր խաղի համար ստացել է մեկ մլն դոլար: Գումարի մի մասը փոխանցվել է Ռոսելի և Uptrend Development Company-ի հաշվին: Նման կերպ կազմակերպված խաղերի քանակը հասել է 24-ի և ստացված գումարը կազմել է 11մլն դոլար:
Եթե այս ամենը հաստատվի ապա «կապտանռնագույնների» նախագահը խարդախության և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար կդատապարտվի 8 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում