Հարբեցողության հետևանքը
Այլ
Ուկրաինացի ֆուտբոլային մրցավար Անդրեյ Կուզմինը ցմահ որակազրկվել է երկրի առաջնության խաղին արբած ներկայանալու համար:
Նա պետք է սպասարկեր բարձրագույն խմբի մրցաշարի մեկնարկային տուրի «Տավրիա» (Սիմֆերոպոլ) - «Զարյա» (Լուգանսկ) հանդիպումը, որն, ի վերջո, վստահվեց մրցավար Անդրեյ Լիսակովսկուն: Ականատեսների վկայությամբ, Կուզմինը այնքան արբած էր, որ հազիվ էր ոտքի վրա մնում: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի ղեկավար, հանրահայտ իտալացի Պիեռլուիջի Կոլինան որոշել է կիրառել ամենախիստ պատժամիջոցը: Գրում է «Փաստինֆո»-ն:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում