Axios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին հնարավոր մասնակցության հետևանքների մասին Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ Իրանը հայտարարել է նավթաքիմիական ոլորտի համար ներմուծվող ավելի քան 2 հազար դետալների տեղական փոխարինման մասին Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին Կենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն Այվազյան 

Տեսա այն, ինչ ուզում էի. Վարդան Մինասյանը Հայաստան-Ալբանիա խաղի մասին

Սպորտ

Օգոստոսի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:2 հաշվով: Ալբանիայից վերադառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց ՀՖՖ պաշտոնական կայքի հարցերին:

-Ինչպիսի՞ն է ընդհանուր տպավորությունը խաղից:

-Կարելի է ասել, որ առաջին խաղակեսը վատ չստացվեց, որովհետև տղաները հիմնականում անում էին այն, ինչ մենք իրենցից պահանջել էինք: Ուղղակի մենք չօգտագործեցինք մեր պահերը, փոխարենը իրենք կարողացան գրավել մեր դարպասը: Երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք, ինչի պատճառը հավանաբար նաև այն էր, որ շատ փոփոխություններ արեցինք, և խաղացողների միջև խաղակցվածությունը կորավ: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ խաղից այդքան էլ գոհ չեմ: Բացի այդ հանդիպումը ցույց տվեց, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով այնքան էլ պատրաստ չէին: Կամո Հովհաննիսյանը երկար ժամանակ բաց էր թողել և լավագույն մարզավիճակում չէր: Լևոն Հայրապետյանը, բնականաբար, այդքան երկար չխաղալուց հետո դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Լավ վիճակում չէր նաև Խաչատուրովը, որը վերջին հանդիպումներում քիչ էր խաղացել: Խաղում արագությունները բարձր էին և մեր պաշտպանները շատ հաճախ չէին հասցնում, բայց մենք ուրիշ տարբերակ չունեինք, որովեհետև մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին: Ես խոսել եմ բոլոր տղաների հետ և զգուշացրել նրանց, որ մինչև Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումը պետք է ամեն ինչ անեն՝ լավ մարզավիճակում ներկայանալու համար:

-Ալբանիայի հավաքականը զարմացրե՞ց ինչ-որ բանով, թե՞ խաղաց այնպես, ինչպես սպասում էիք:

-Ալբանիան հիմնականում խաղաց այնպես, ինչպես միշտ: Ալբանացիները բավականին ագրեսիվ, արագ և պինդ թիմ ունեն, և պատահական չէ, որ այդքան բարձր տեղ են զբաղեցնում իրենց խմբում: Միակ փոփոխությունը կայանում էր նրանում, որ այս անգամ ավելի շատ էին կարճ և միջին փոխանցումները, որի պատճառը, հավանաբար, այն էր, որ առջևի գծի 2 խաղացողները փոխվել էին:

-Խաղից առաջ նշել էիք, որ պետք է աշխատել դիրքային գրոհների բարելավման վրա: Այդուհանդերձ, կրկին որոշակի դժվարություններ կային պաշտպանությունից գրոհ կառուցելու ժամանակ:

-Այո, որոշակի դժվարություններ կային: Հենց այդ պատճառով մենք երկրորդ խաղակեսում սկսեցինք կենտրոնում խաղալ 4 կիսապաշտպանով, այսինքն՝ առանց աջ կիսապաշտպանի: Խնդիրն այն է, որ ստիպված էինք փոխարինել Մարկոսին, որովհետև նա դժվարությամբ էր տեղաշարժվում խաղադաշտում: Հենց այդ պատճառով կրկին սկսեցինք ավելի շատ խաղալ եզրերով: Բնականաբար, մենք շատ տեղ ունենք աշխատելու դիրքային գրոհների բարելավման վրա, բայց դա պետք է արվի մարզումների ընթացքում, իսկ այս անգամ մեր ժամանակը շատ քիչ էր: Բացի այդ 7 խաղացողներ մեզ միացան արդեն Ալբանիայում: Որոշ դրվագներում առաջին խաղակեսում մեր խաղը վատ չէր ստացվում, կարճ փոխանցումներն անցնում էին, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել:

-Վարազդատ Հարոյանը անընդհատ փորձում էր երկար փոխանցումով սկսել գրոհը, բայց հաճախ սխալվում էր: Ի՞նչն էր պատճառը:

-Մենք նրան կոնկրետ առաջադրանք չէինք տվել կատարել երկար փոխանցումներ, ուղղակի կապված իրավիճակի հետ՝ Հարոյանը ինքնուրույն որոշումներ էր կայացնում: Եղան նաև դեպքեր, երբ Հարոյանը կատարում էր կարճ փոխանցումներ դեպի հենակետայինները կամ եզրեր, որից հետո գրոհը շարունակություն էր ստանում:

-Կարողացա՞ք կատարած փոփոությունների միջոցով տեսնել այն, ինչ ուզում էիք:

-Հիմնականում, այո: Փոփոխությունների նպատակը տարբեր խաղացողների որոշակի դիրքերում տեսնելն էր, ինչպես նաև պաշտոնական խաղերում քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալը: Չեմ ուզում անդրադառնալ խաղացողներին առանձին-առանձին, բայց կարող եմ ասել, որ հիմնականում տեսա այն, ինչ ուզում էի:

-Ձեր կարծիքով կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ չափով խնայում էին իրենց:

-Իհարկե ոչ: Ուղղակի բոլոր ֆուտբոլիստներն էլ ենթագիտակցորեն հասկանում են ընկերական և պաշտոնական խաղերի տարբերությունը: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ: Եթե դուք նայեք նույն օրը կայացած մյուս խաղերը, կտեսնեք, որ նմանատիպ խնդիրներ ունեին նաև մյուս հավաքականները: Նույն Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Պարագվայի հավաքականին: Մեզ համար առավել կարևոր է վերլուծություններ անել ու հնարավորինս լավ պատրաստվել մոտակա խաղերին:

-Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ թիմի վրա Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:

-Մխիթարյանը թիմի առաջատարներից է և, բնականաբար, նրա բացակայությունը չէր կարող ազդեցություն չունենալ: Այս անգամ նրա դիրքում խաղում էր Մարկոսը, որը նույնպես մեր հիմնական կազմի խաղացող է, բայց, ցավոք, լավ մարզավիճակում չէր: Ֆուտբոլում մանրուքներ չկան, և եթե ֆուտբոլիստը չի խաղում իր թիմի հիմնական կազմում, դա չի կարող չանդրադառնալ նրա մարզավիճակի վրա: Եթե 11 ֆուտբոլիստներից նույնիսկ չորսը չունեն խաղային մշտական պրակտիկա, դա անպայման ազդում է ընդհանուր թիմի վրա: Իսկ, օրինակ, Գևորգ Ղազարյանի մոտ հակառակ պատկերն է: Նա վերջին շրջանում խաղում է շատ խիտ գրաֆիկով, այդ պատճառով նրա մոտ նկատվում էր որոշակի հոգնածություն: Մինչև սեպտեմբերի 6-ը՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, 3 տուր կա և մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն օպտիմալ մարզավիճակում լինելու համար:

-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Արասի՝ անընդհատ կենտրոն տեղախոխվելը:

-Մենք Արասին որոշակի ազատություն էինք տվել, քանի որ երբ նա եզրից ներս է մտնում՝ տեղափոխվելով կենտրոն, կարողանում է սրություն ստեղծել: Իսկ ընդհանրապես, ես չեմ դադարի կրկնել, որ սխեմաների առկայությունը ժամանակակից ֆուտբոլում պայմանական է: Հատկապես հարձակման գիծը պետք է լինի ճկուն, որպեսզի կարողանա անակնկալի բերել մրցակցին:

-Ի՞նչ խնդիրներ է դրված հավաքականի առջև վերջին 4 խաղերից առաջ:

-Մենք արդեն ապացուցել ենք, որ ունենք լավ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Մեկ անգամ արդեն ասել եմ, կարող եմ նորից կրկնել, որ մեզ պակասում է միայն կայունությունը: Բայց մենք կորցնելու ոչինչ չունենք, այնպես որ ձգտելու ենք յուրաքանչյուր խաղում հասնել առավելագույն արդյունքի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին հնարավոր մասնակցության հետևանքների մասին Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ Իրանը հայտարարել է նավթաքիմիական ոլորտի համար ներմուծվող ավելի քան 2 հազար դետալների տեղական փոխարինման մասին Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվինԿենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն ԱյվազյանԼիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)
Ամենադիտված