ԱԻ նախարարություն էր այցելել Վաչե Գաբրիելյանը
Քաղաքական
Այսօր աշխատանքային այցով ՀՀ ԱԻ նախարարությունում էր գտնվում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։
Այցի հիմնական նպատակն էր առավել հանգամանալից ծանոթանալ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին, ինչպես նաև ուսումնասիրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում կառուցվող սերվերային կենտրոնի նախագծին ու մինչ այժմ իրականացված աշխատանքներին։
Այս սերվերային կենտրոնում են տեղակայվելու կառավարության բոլոր գերատեսչությունների տվյալների բազաներով կրկնորդ (backup) սերվերները, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը, որտեղ կուտակվում և պահպանվում են աղետների վերաբերյալ բոլոր տեղեկությունների շտեմարանները։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանի հետ շրջել է «Արտակարգ» քաղաքում' լինելով նախարարության տարբեր մասնաշենքերում գտնվող ճգնաժամային կառավարման կենտրոնում, մարզադահլիճում, հանդիսությունների սրահում և պոլիկլինիկայում։



















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում