Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում (ֆոտո)

Հայաստան

Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի վարչական շրջաններ կատարվող աշխատանքային շրջայցերից հերթականը Աջափնյակ վարչական շրջանում էր, որտեղ քաղաքապետը ծանոթացել է շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրով իրականացվող աշխատանքներին:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հետևել է Մարգարյան փողոցի 37 հասցեում կառուցվող բազմաբնակարան նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, որը նախատեսված է նույն հասցեում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար:

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

 

Առանձնահատուկ կարևորելով 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրը' Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բնակարանաշինության հարցն ընդգրկվել էր շինբարեկարգման տարեկան ծրագրերում:

Շրջելով հարկաբաժիններով՝ քաղաքապետը ծանոթացել է բնակարանների պայմաններին: 10 բնակելի և 1 հասարակական նշանակության հարկեր ունեցող շենքն ունենալու է 3 մուտք: Շինարարը զեկուցել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, նաև տեղեկացրել, որ ընթացքի մեջ են շինմոնտաժային և հարդարման աշխատանքները: Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:

«Մարգարյան 37-ում կառուցվող այս շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին կամ 2014-ի տարեսկզբին: Այն կունենա ավելի քան 100 բնակարան: Ընդհանուր առմամբ, դեռևս առաջնահերթ լուծման ենթակա 500 բնակարանի խնդիր կա մայրաքաղաքում: Ամեն տարի քաղաքային բյուջեով, նաև կառավարության աջակցությամբ, աշխատանքներ են տարվում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար բազմաբնակարան նոր շենքեր կառուցելու ուղղությամբ: Այս տարի գարնանը, ի դեպ, Աջափնյակում շահագործման հանձնեցինք Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքը ևս: Անշուշտ, դեռ անելիքներ կան նաև 3-րդ կարգի վթարայինների ամրացման ու բազմաբնակարան շենքերի պահպանման ուղղությամբ, ինչը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է Շինարարների 15/1 և 15/2 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող բակային տարածք և բնակիչների հետ մասնակցել նորակառույց բակի հանդիսավոր բացմանը:

Նախկին բոստանային տարածքների տեղում այստեղ իրականացված բարեկարգման աշխատանքների արդյունքում բակն ամբողջությամբ վերակառուցվել և կահավորվել է համապատասխան գույքով՝ նստարաններով ու զրուցարաններով՝ ձևավորելով բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտի:

Մանուկների համար էլ կառուցվել է խաղահրապարակ: Առանձնացվել են նաև վոլեյբոլի և մինի ֆուտբոլի խաղադաշտեր: Առողջ ապրելակերպը խթանելու նպատակով էլ բակում մարզասարքեր են տեղադրվել:

Պատասխանատուները զեկուցել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են բնակիչների հետ համատեղ քննարկումների և նրանց կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: Քաղաքապետն իր հերթին շնորհավորել է բնակիչներին և հորդորել հոգ տանել, խնամել ու պահպանել տարածքը:

Հալաբյան 55-ի բակային պուրակում ևս կատարվել էին բարեկարգման համալիր աշխատանքներ, որի շնորհիվ թե երեխաների և թե մեծերի համար ստեղծվել են բոլոր հարմարությունները: Տեղադրվել են մանկական ժամանակակակից խաղային ատրակցիոններ, ամառային բացօթյա ու նաև փակ զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ:

Տարածքն ապահովվել է նաև արտաքին լուսավորությամբ ու ոռոգման նոր համակարգով: Աշխատանքների շրջանակում նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շինությունների և ավտոտնակների պատերը: Բարեկարգված պուրակը ծառայելու է հարակից բոլոր շենքերի բնակիչներին:

«Վարչական շրջաններում շարունակվում են այգիների, պուրակների, խաղահրապարակների և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները: Սա մեր ամենօրյա աշխատանքն է, որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Երևան քաղաքում բակային տարածքների բարեկարգման խնդիրը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հատկանշել, որ հետագա պահպանման հարցում քաղաքապետարանն ակնկալում է նաև երևանցիների սրտացավ վերաբերմունքն ու հոգատարությունը:

Զրուցելով բնակիչների հետ և լսելով բարձրացրած հարցերն ու առաջարկները՝ քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բնակչությանը հուզող բոլոր խնդիրները հետզհետե համապատասխան լուծումներ կստանան:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված