Ոստիկանությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ին. հրահանգներ է տալիս Վլադիմիր Գասպարյանը
Հայաստան
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանները, և ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով' ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ:
Ինչպես նախորդ տարի' դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Համաձայն ոստիկանության պետի մեկ այլ ցուցումի' ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների և գյուղապետերի հետ' հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս մասնակիցների համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից