Երիտասարդ տղան ընկել էր 3 մ խորությամբ փոսի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3 մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Փրկարարա-որոնողական աշատանքները ղեկավարում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:
shamshyan.com-ը հայտնում է, որ 1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում