Փոսն ընկած քաղաքացու կյանքը փրկել չհաջողվեց
Արտակարգ Պատահար
shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1 մ լայնությամբ և 3 մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:
Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Մ. Մամիկոնյանը մահացավ:
Մանրամասներն այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում