Լիման, Քերը, Շեյքը, Մոսը, Հանթինգթոն-Ուայթլին եւ այլ մոդելներ` ներքնազգեստով կամ առանց դրա (ֆոտո)
Այլ
bravo.am-ի փոխանցմամբ` ժամանակին ներքնազգեստն ավելի շատ հագուստ էր հիշեցնում եւ ոչ թե այն, ինչ սովոր ենք տեսնել այսօր: Պանտալոնները միայն 1940-ականներին համեմատաբար ազատ, հարմարավետ ու գեղեցիկ կիսավարտիքներ դարձան, իսկ արդեն 1970-ականներին դիզայներները սկսեցին կանանց առաջարկել սեքսուալ ներքնազգեստների հավաքածուներ:

Իրնա Շեյքը
Այսօր արդեն աշխարհը ողողած է ներքնազգեստ արտադրող ապրանքանիշներով, որոնք իրենց հավաքածուները գովազդելու համար դիմում են գեղեցիկ կազմվածքով աղջիկների օգնությանը: Տասնյակ սուպերմոդելներ իրենց կարիերայի բարձունքին են հասել' հենց այդպիսի գովազդային ֆոտոշարքերում նկարահանվելով:

Ադրիանա Լիման
Ներքնազգեստ գովազդող ամենահայտնի մոդելներից է բրազիլուհի Ադրիանա Լիման: Նա 14 տարի է` «Victoria's Secret» ապրանքանիշի «հրեշտակներից» մեկն է: Վայրի գեղեցկության շնորհիվ Լիման այսօր ամենաբարձր վարձատրվող մոդելներից է: Ի դեպ, 2010 թվականին հենց նրան էր վստահված ցուցադրել 2 միլիոնանոց «Bombshell Fantasy» կրծկալը:

Միրանդա Քերը
Դերասան Օրլանդո Բլումի կինը` Միրանդա Քերը, գերեց նորաձեւության աշխարհն իր նրբությամբ ու գեղեցկությամբ: Ավստրալիացի մոդելը համագործակցել է համաշխարհային համբավ ունեցող տասնյակ բրենդերի հետ, ներքնազգեստ ցուցադրելու գործում շատերի համար նա անփոխարինելի է:

Իրնա Շեյքը
Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ընկերուհին' Իրնա Շեյքը, բազմաթիվ տղամարդկանց երազանքների կինն է: «Agent Provocateur»-ի` վերջերս թողարկված էրոտիկ հոլովակում ներքնազգեստ գովազդող մոդելի ներկայությունը բուռն արձագանքի է արժանացել:

Քեյթ Մոսը
Սկանդալային մոդել Քեյթ Մոսը հայտնի է դարձել 1990-ականներին եւ այսօր էլ չի դադարում հայտնվել ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին` հիմնականում մերկ կամ ներքնազգեստով: Նա եւս համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը:

Հայդի Քլումը
Հայդի Քլումը չորս երեխայի մայր է, հաջողակ հեռուստահաղորդավարուհի: Նա նույնպես մոդելի իր կարիերան սկսել է' ներքնազգեստ ցուցադրելով:

Ժիզել Բունդհենը
Ամենաբարձր վարձատրվող մոդելների թվում է նաեւ Ժիզել Բունդհենը: Ժամանակին նա Լեոնարդո ԴիԿապրիոյի սիրելին էր, իսկ այսօր արդեն ամուսնացած կին է ու երկու երեխայի մայր: Ժիզելը շարունակում է լուսանկարվել ներքնազգեստի գովազդներում ու ցուցադրել գեղեցիկ կազմվածքը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում