«Գոլդ համարանիշներով Mercedes -Benzի վարորդը «գող կատվի» նման դիմեց փախուստի» (ֆոտո)
Հասարակություն
Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամներ հորդորել է վարորդներին, որ հարգեն երթևեկության կանոնները, ինչը կարող է երաշխիք լինել, որպեսզի վարորդները չհայտնվեն ՃՈ աշխատակցի տեսադաշտում: Կան վարորդներ, ովքեր, եթե մտածում են, որ իրենք գոլդ համարանիշներով Bentli, Hummer, կամ «յաշիկ» են վարում, ապա իրենք անձեռնմխելի են:
Այսօր` օգոստոսի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցից երևում է, թե ինչպես է Mercedes-Benz մակնիշի 50 VT 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կիևյան փողոցում, առանց ամրագոտին կրելու ճեմում: Նա այնքան էր վստահ, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանը չզգաստացրեց «յաշիկամոլին», ու երբ նկատեց, որ մեքենայի գաբարիտների չափ իր բութ հայացքը վերցվել է արդեն ֆոտոխցիկի տակ' ճողոպրեց: Հատուկ մեր սիրելի որոշ վայ «յաշիկամոլներ»-ին հիշեցնենք, որ նման խախտման համար իրենք կարող են վարչական պատախանատվության ենթարկվել, իսկ քաղաքացիները, ովքեր նկատում են նրանց այդ խախտումները, ապա «բարի խոսքերով» հիշում են նրանց:
Մանրամասն՝ shamshyan.com-ում:




















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում