«Սերժ Սարգսյանը չի՞ տեսնում ինչ է կատարվում երկրում»
Հայկական Մամուլ
Երկրի տնտեսական վիճակը ծանր է և գնալով ծանրանում է: Դա երևում է ոչ միայն 2013-ի առաջին կիսամյակի պաշտոնական թվերից, որոնք անգամ «դզել-փչելուց» հետո մնացել են 4 տոկոսի նիշի վրա, այլև մարդկանց եկամուտների, բիզնեսի շրջանառությունից, սպառողական ապրանքների ու ծառայությունների պահանջարկի կրճատումից: Պետք չէ բարձրակարգ տնտեսագետ լինել այդ ամենը տեսնելու համար: Դա շատ ավելի լավ տեսնում ու իրենց գրպանի վրա զգում են ինչ-որ գործունեություն ծավալող անձինք: Երեկ երևանյան միջին կալիբրի ռեստորաններից մեկի տերը, օրինակ, պնդում էր, որ անցած տարվա համեմատ 50 տոկոսով իր եկամուտները կրճատվել են: Անգամ կոշկակարն էր տրտնջում, որ գործ չկա անելու՝ «կլիենտները գնացել են, ով էլ մնացել է՝ չստեր է հագնում»:
Իսկ բիզնեսը Ռուսաստան տեղափոխած մեկ ուրիշը զարմացած հարցնում էր. «Լավ, Սերժ Սարգսյանը չի՞ տեսնում ինչ է կատարվում երկրում, չի՞ ուզում քայլեր ձեռնարկել երկիրն այս փոսից հանելու համար»: Եվ բոլորը՝ ռեստորանի տնօրենը, բիզնեսմենն ու անգամ կոշկակարը փրկության իրենց բանաձևն էին առաջարկում:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը