Հ1-ը կցուցադրի ռուսական Պրեմիեր լիգան
Սպորտ
Օգոստոսի 18-ից ֆուտբոլասերները հնարավորություն կունենան ամեն շաբաթ Հայաստանի Առաջին ալիքի եթերում հետևելու Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության այն խաղերին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, ինչպես նաեւ հայազգի այլ ֆուտբոլիստներ: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
Օգոստոսի 18-ին, 15:40-ին կցուցադրվի Սպարտակ-Ռուբին խաղը, որի ընթացքում Սպարտակի կազմում կներկայանան հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել