Այս խաղով երբեք Գերմանիայի չեմպիոն չենք դառնա. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Բունդեսլիգայի առաջին տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղից դժգոհ է:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է իսպանացի մասնագետի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
«Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել մեր խաղը: «Բորուսիայի» հետ հանդիպմանը ցուցադրած խաղով մենք երբեք Գերմանիայի չեմպիոն չենք դառնա: Մեզ արդյունք և ժամանակ է անհրաժեշտ: «Բավարիան» պետք է մշտապես բարելավի իր խաղը: Իսկ եթե դա մեզ չհաջողվի, ապա պատասխանատվությունը դրա համարես եմ կրելու»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում