Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Սեյրան Օհանյան. «Բանակն ամրոց է պետության մեջ. մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով»

Հայաստան

Օգոստոսի 16-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր։ Բազեականները նախարարին դիմավորեցին հայկական բանակի հիմնի իրենց կատարումով։

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Սեյրան Օհանյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, ինչպես նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։

Պաշտպանության նախարարը, դիմելով բազեականներին, համոզմունք հայտնեց, որ եթե վաղն անհրաժեշտ լինի ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը, ապա երիտասարդներն անձնազոհությամբ կկատարեն դա, ինչպես ժամանակին՝ իր սերնդակիցները. «1994թ. ի վեր, չնայած գոյություն ունի զինադադարի պայմանագիր, այնուամենայնիվ, խախտումներ լինում են։ Դրանք տեղի են ունենում մեր հակառակորդի կողմից, և այդ իրավիճակում մեր երիտասարդներն ամեն օր այդ քննությունը հանձնում են։ Մեր իրականությունը բացառիկ երևույթ է, քանի որ առանց որևէ խաղաղապահ ստորաբաժանման, մեր զինծառայողները, դեմ առ դեմ կանգնած հակառակորդի առջև, ոգու, պատրաստության, որակական չափանիշների շնորհիվ այդ քննությունն ամեն օր հանձնում են՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները»։

Անդրադառնալով ԼՂՀ բանակցային գործընթացին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ԼՂՀ հակամարտության լուծման խնդրում մեր տեսակետները համապատասխանում են միջազգային նորմերին՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն։ Նախարարն ավելացրեց նաև, որ պատմաիրավական հիմքերը վեր հանելիս կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հետ ոչ մի առնչություն չունի. Լեռնային Ղարաբաղի տարածքը շատ ավելի մեծ է, քան այսօր ԼՂ Հանրապետության տարածքն է։ Ղարաբաղ ասելով՝ մենք պետք է հասկանանք և՜ լեռնային, և՜ հարթավայրային Ղարաբաղը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա մեր ուժերը բավարար են պաշտպանվելու և հակահարձակողական և հակագրոհային միջոցառումներ իրականացնելու համար։ «Առօրյա մարտական հերթապահության ժամանակ մենք չենք տեսնում հակառակորդի ուժը, առաջին գծում մենք պարտադրողի դերում ենք»,- նշեց նախարարը։

Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում կարգապահական խնդիրներին, ընդգծեց. ՙԲանակն ամրոց է պետության մեջ։ Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով։ Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»։

Նախարարը պատասխանեց նաև Ադրբեջանում պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու մասին հարցին։ Սեյրան Օհանյանը նշեց, որ արվում է հնարավորը՝ Հակոբին վերադարձնելու համար, ինչի հիմքերը կան։ Նա նաև ընդգծեց, որ Հակոբի նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, և նա վերադարձվելու է, ինչպես շատերը:

Հանդիպումից հետո պաշտպանության նախարարն ընթրեց երիտասարդների հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված