«Ռեալում» ոչ ոք ոչինչ չի նվիրում. Իսկո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ մադրիդյան թիմի կազմում հեշտ չէ տեղ զբաղեցնել, տեղեկացնում է իսպանական մամուլը:
Սակայն, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հույս ունի, որ կմասնակցի պրեմիերայի առաջին տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպմանը:
«Կփորձեմ կատարել իմ աշխատանքը: Ընկերական խաղերում հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկել եմ: Սակայն «Բետիսի» հետ խաղում վերջին խոսքը Կարլո Անչելոտիինն է: Այստեղ՝ «Ռեալում», քեզ ոչ ոք ոչինչ չի նվիրում: Սակայն, հուսով եմ, որ խաղային պրակտիկա կունենամ»,- նշել է Իսկոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում