Ֆեդերերը վերջին 11 տարիների ընթացքում ամենացածր արդյունքը կգրանցի
Սպորտ
Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաջորդ շաբաթ ATP-ի վարկանիշային նոր աղյուսակում կզիջի իր դիրքերը և կհայտնվի 7-րդ հորիզոնականում, տեղեկացնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ հայտնի շվեյցարացին Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվեց իր սկզբունքային մրցակցին՝ Ռաֆայել Նադալին:
Տիտղոսների քանակով «Մեծ Սաղավարտի» մրցաշարի բացարձակ ռեկորդակրի համար 7-րդ տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում ամենացածր արդյունքն է վերջին 11 տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում