28-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է աղբարկղերին, իսկ հիվանդանոցում էլ հարվածել բժիշկներին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնկակիչ, 28-ամյա Վահրամ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված աղբարկղերին, շրջել աղբարկղերը, որից հետո՝ բախվել պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդն ու նրա ուղևորուհին՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Լիաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և ուղևորուհուն առաջինը օգնություն են ցուցաբերել Արցախի փողոցում սանմաքրման աշխատանքներ կատարողները:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում