Դատարանի աշխատակիցը Եղվարդի խճուղում Lexus-ով բախվել է պատին. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մելիք Պողոսյանը, վարելով Lexus մակնիշի 93 TP 999 համարանիշի ավտոմեքենան, Եղվարդի խճուղու թիվ 84 էլեկտրասյան առջևի հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Ազնար Աղջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում