Լևանդովսկին նոր պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբեր Լևանդովսկին որոշել է մնալ թիմում, չնայած որ վերջերս հայտարարեց ակումբը լքելու ցանկության մասին:
24-ամյա ֆուտբոլիստն ուրբաթ օրը դորտմունդցիների հետ համաձայնության է եկել և նոր պայմանագիր կնքել, ըստ որի՝ հարձակվողը «Բորուսիայում» կմնա մինչև մրցաշրջանի ավարտը: Համաձայն նոր պայմանագրի՝ Լևանդովսկին նաև ավելի բարձր աշխատավարձ կստանա, տեղեկացնում է SPIEGEL ONLINE-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել «Բավարիա», սակայն դորտմունդցիները Մարիո Գյոտցեի հեռանալուց հետո որոշեցին Լևանդովսկուն չզիջել մյունխենցիներին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում