Սարուխան գյուղում վարորդը Hummer-ով վրաերթի է ենթարկել 86-ամյա ծերունուն
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 16-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից կոնքային շրջանի սալջարդ, ամորձու եւ սեռական օրգանի հեմատոմիա, զստոսկրի կոտրվածք, մակրոհեմատոմիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել Սարուխան գյուղի բնակիչ, 86-ամյա Գուրգեն Զաքոյանը: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խմբին վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը՝ գերանի վրա ընկնելու հետեւանքով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական, քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Զաքոյանի հայտնածը չի համապատասխանում իրականությանը:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում