«Բորուսիայի» ամենաթանկ ձեռքբերումն այնքան էլ չի տպավորում. Արսեն Վենգերը՝ Մխիթարյանի մասին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Ես չեմ խոչընդոտում ակումբի ղեկավարությանը գումարներ ծախսելու հարցում: Ես բավականին առատաձեռն եմ: Ամբողջ կյանքում պայքարել եմ, որպեսզի ֆուտբոլիստներին շատ վարձատրեն: Պարզապես հիմա մի ժամանակահատված է, երբ պետք է վերահսկենք մեր ծախսերը: Եթե դուք վաղը բերեք այնպիսի ֆուտբոլիստ, ով ուժեղ է մեր խաղացողներից, ապա մենք կքննարկենք նրա հարցը: Մարդիկ «Բորուսիային» գովաբանում են, որ նա դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սակայն, նրանց ամենաթանկ ձեռքբերումն այնքան էլ չի տպավորում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» ամենաթանկ տրանսֆերային ձեռքբերումը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում