Հայտնաբերվել է ջրանցքն ընկած 12-ամյա երեխայի դին
Արտակարգ Պատահար
Երեկ երեկոյան հայտնաբերվել է ջրանցքն ընկած 12-ամյա երեխայի դին: Տղայի դին դուրս է բերվել երեկ` ժամը 18:40-ին, Նորակերտ գյուղի մոտակայքում` Ստորին Հրազդանի ջրանցքից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի մասին ահազանգը ստացվել էր երեկ ժամը 14:59-ին: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը ջրափրկարարներով, Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել էին նաև տեղի բնակիչները:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում