«Բանանցը» հաղթեց «Ուլիսին»
Սպորտ
Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրը:
Օրվա առաջին խաղում «Բանանցը» հյուրընկալեց «Ուլիսին»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` դաշտի տերերի հաղթանակով:
Առաջին գոլային առավելության հասան հյուրերը՝ հանդիպան 17-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մկրտիչ Նալբանդյանը:
Դաշտի տերերին պատասխան գնդակը հեղինակել հաջողվեց 32-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը: Իսկ 72-րդ րոպեին Խաչատուր Ավետիսյանը հեղինակեց «Բանանցի» հաղթական գոլը:
Նշենք, որ սա «Բանանցի» առաջին հաղթանակն է նոր մրցաշրջանում:
Րոպեներ անց կմեկնարկի «Արարատ» - «Միկա» հանդիպումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում