«Pop հանրագիտարանի» Արփի Գաբրիելյանը ` երգչուհու իր կարիերայի և հայ երգիչների հիասթափության մասին
Այլ
Հայկական շոու բիզնեսի շատ երգչուհիներ, մեկ էլ տեսար, սկսում են խաղալ ֆիլմերում, նկարահանվել հոլովակներում կամ հանդես են գալիս որպես հաղորդավարուհիներ:
Երգչուհի Արփի Գաբրիելյանը սկզբում ճանաչելի դարձավ մի քանի տեսահոլովակով, այնուհետև որպես հաղորդավարուհի սկսեց հանդես գալ «Pop հանրագիտարան» հաղորդաշարում:
ArmStar.am-ը զրուցեց Արփիի հետ նրա սիրելի աշխատանքի մասին. «Իմ կյանքում երգը միշտ եղել է, կա և կլինի, բայց հեռուստատեսությունում ես ինձ շատ լավ եմ զգում: Ինձ համար սրանք անհամեմատելի են: Երկու դեպքում էլ ես ինձ լիովին իմ ափսեի մեջ եմ զգում», - ArmStar.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը:
Արփին իրենց հաղորդաշարին հատուկ oբյեկտիվությամբ որոշակի դիտարկումներ արեց երգիչ-երգչուհիների ասելիքի մասին. «Որպես երգչուհի ես առաջինը ասելիք ունեմ ինքս ինձ, հետո նոր' լսարանին: Ցավալի է, որ վերջին շրջանում մարդկանց մեծամասնությունը ցածրորակ երաժշտություն է լսում: Այդ իսկ պատճառով այն երգիչ-երգչուհիները, ովքեր ասելիք ունեն լսարանին, մտածում են որակյալ երաժշտության մասին, այսօր այդքան էլ շատ չեն հանդես գալիս նոր երգերով»:
Իսկ այս ամենին Արփին տվեց մեկ պատճառաբանում. «Միգուցե հիասթափության պատճառով»: Անձամբ ինքը շատ քննադատաբար է վերաբերում իր աշխատանքին ու քայլերին. «Իմ առաջին քննադատը ես ինքս եմ, իսկ գլխավոր խորհդատուս ծնողներս ու մտերիմ ընկերներս են»:
Իր խորին համոզմամբ Արփին էկրանից այս և այն կողմում էլ նույնն է. «Չեմ սիրում կեղծավորությունը և սուտ պահվածքը: Սուտն ու կեղծավորությունը հեռուստադիտողը շատ արագ և միանգամից նկատում է, որովհետև տեսախցիկն ամեն ինչ է ֆիքսում»,-ավելացրեց Արփին:
Աշխեն Մնացականյանը
ArmStar.am


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում