Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները 

Ծնողների ամենատարածված սխալը երեխայի գերխնամքն է. հոգեբան

Այլ

Ինչպես ասում է Էքզյուպերին, երեխաները ծաղիկներ են, որոնք ծնվում են գլխիկով ներքև: Հենց այդ պահից էլ նրանք զգում են պաշտպանության, հոգատարության կարիք. միայն դրա շնորհիվ է հնարավոր առողջ եւ երջանիկ մանկություն: Բացի այս ամենից, մեր երեխաներին պետք է ճիշտ և մտածված դաստիարակություն: Հաճախ միայն տարիներ հետո ենք հասկանում, որ սխալվել ենք երեխաների ճիշտ դաստիարակության հարցում: «Երեխայի դաստիարակությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան կարծում են շատ ծնողներ: Այն սկսվում է դեռ բեղմնավորումից, շարունակվում մոր արգանդում, և նոր միայն հետծննդաբերական շրջանում»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Հոգեբանները նշում են երեխաների դաստիարակության երեք տեսակ՝

1. Ավտորիտար, որի դեպքում ծնողներն ավելի իշխող են, ոչ հանդուրժող, ջղային: Նրանք են տնօրինում երեխայի առօրյան` հանգիստը, ժամանցը և այլն: Այստեղ երեխան շատ չնչին ինքնուրույնություն կարող է դրսևորել:

2. Դաստիարակության հաջորդ ձևը լիբերալն է: Այստեղ ծնողները մեծ մասամբ վստահում են երեխաներին, թողնում նրանց սովորել ամեն ինչ ինքնուրույն: Նրանց հսկողությունը շատ թույլ է:

3. Դեմոկրատական դաստիարակության ոճն ավելի հատուկ է այն ծնողներին, ովքեր և մասնակցում են երեխայի առօրյային, և թողնում նրան ձևավորվել ինքնուրույն: Այս տարբերակը ներառում է նախկին երկու տարբերակներն էլ: Երեխային արգելվում են այն արարքները, որոնք կարող են հենց իրեն վնասել և թույլատրվում են անել այն ամենը, ինչից նրան վնաս չի լինի:

«Ինչքան էլ մենք ուսումնասիրենք դաստիարակության ոճերը, ձևերը, ուսումնասիրենք գրականություն, միևնույն է, մենք բնազդաբար ենք դաստիարակում երեխային: Կանայք ունեն այն բնազդը, թե ինչպես պետք է դաստիարակեն երեխաներին, ոչ թե մշակված,այլ հենց այդ պահից կախված ծնողները հասկանում են, թե որն է երեխայի համար լավագույն տարբերակը»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Տարիքային տարբեր մակարդակներում երեխաների վարքագիծն ունի իր առանձնահատկությունները, որի հետ կամա, թե ակամա պետք է հաշվի նստեն ծնողները: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է զգում երեխան, ինչն է նրա համար կարևոր կյանքի որոշակի հատվածում: Հոգեբաններն առանձնացնում են երեխաների տարիքային մի քանի խմբեր, որտեղ տարբեր կերպով են դրսևորվում նրա վարքագիծն ու ապրումները: Այդ մասին LN-ի ընթերցողներին պատմում և խորհուրդներ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Սաղմնային շրջանում երեխաները դեռ նոր են ձևավորվում: Նրանց հետ պետք է խոսել, պետք է կարդալ, պետք է զբաղվել նրանց հետ: Հետաքրքիր է, որ երբ երեխան սաղմնային վիճակում հաճախ լսում է մեկի ձայնը` հաճախ հոր, ծնվելուց անմիջապես հետո նա ճանաչում է նրան և համեմատաբար ավելի փոքր է լինում վախը` կախված միջավայրի փոփոխության հետ:

Մինչև մեկ տարեկանը շատ կարևոր է երեխայի ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարարելը: Բացի դրանից, մայրն ու հայրը պետք է շատ մոտ լինեն երեխային: Հիմա շատ հաճախ խրախուսում են, որ երեխան առանձին սենյակում քնի, անընդհատ մոր հետ չլինի և այլն: Բայց պետք է երեխային աստիճանաբար հեռացնել մորից: Մի փոքր ավելի մեծ երեխաներն ունեն ժամանակի զգացում, նրանք հասկանում են, որ մոր բացակայությունը ժամանակավոր է: Իսկ այս տարիքում երեխաները չունեն ժամանակի զգացում: Երբ մայրը նրանց կողքին չէ, նրանց մոտ սկսվում է տագնապ: Երեխային որոշակի ռեժիմի սովորեցնելը միայն կօգնի ապագայում ավելի կարգավորված բնավորություն ունենալուն: Բայց երբեք մի ընկեք ծայրահեղությունների մեջ: Եթե երեխան լաց է լինում, քնել է ուզում կամ ուտել ,ապա պարտադիր չէ նրան տանջել այնքան, մինչև ժամը գա:

1-3 տարեկանում առաջ է գալիս երեխայի ֆիզիկական աշխուժությունը, նա սկսում է ակտիվ ուսումնասիրել շրջակա աշխարհը: Այս փուլում շատ կարևոր է թույլ տալ երեխային ճանաչել աշխարհը, չսահմանափակել նրա տեղաշարժը տան մեջ: Պետք չէ այս շրջանում երեխային շատ ծանրաբեռնել ինչ-որ զարգացնող, ուսումնական ծրագրերով: Երեխան համակարգիչ չէ, պետք չէ նրա մեջ տարբեր ծրագրեր ներբեռնել և ծանրաբեռնել նրան: Իրականում նրանք դրանից ճնշվում են, իսկ երեխայի ճիշտ զարգացման համար պետք է թույլ տալ նրան ինքնուրույն զարգանալ:

Նախադպրոցական փուլում 3-6 տարեկան երեխաներն են: Այս տարիքը ճգնաժամային տարիք է: Մոտ 3 տարեկանում երեխայի մոտ ձևավորվում է ԵՍ-ը: Սա կամքի ձևավորման շրջան է: Այս շրջանում շատ կարևոր է նրանց հարցերին ճիշտ պատասխաններ տալ: Նրանք շատ կամակոր են դառնում, և շատ բարդ է այս փուլում ծնողի համար ճիշտ վերաբերմունք ցուցաբերելը: Ենթարկվող, հանգիստ երեխան կարող է դառնալ կամակոր, չենթարկվող: Պետք է հասկանալ, որ սա ժամանակավոր ճգնաժամ է: Այս շրջանում շատ ծնողներ կոտրում են երեխայի ըմբոստությունը, կամքը, չարաճճիությունը, որը բնավ լավ չէ: Գնահատելի է, երբ ծնողը երեխայի կամակորությունները պարզապես դնում է որևէ սահմանի մեջ: Օրինակ` երեխան ասում է, որ չի ուզում հագնել այդ շորը: Ծնողը կարող է առաջարկել երեք տարբերակ, որից երեխան կընտրի իր ուզածը: Բայց կապրիզների դեպքում հիմնականում ճիշտ է արհամարհելը, ուշադրություն չդարձնելը: Շատ ծնողների համար երեխայի լացը մի սարսափելի բան է, որի ազդեցությամբ անում են ամեն ինչ, ինչ երեխան ցանկանում է: Երեխայի մոտ ձևավորվում է մի կարծիք, որ կամակորությամբ, լացով նա կարող է հասնել իր ուզածին:

7-10 տարեկան շրջանը նոր ծանոթությունների, շփումների տարիք է: Եթե մինչ այս երեխաները ոգևորությամբ սպասում են դպրոց գնալուն, ապա այս շրջանում նրանք զգում են օգնության կարիք: Նրանց առջև նախկինում երբեք չլսված պարտականություններ են դնում, համեմատում են ուրիշ երեխաների հետ: Այս ամենը կարող է սթրես լինել երեխայի համար,եթե նա չզգա ծնողի աջակցությունը: Մինչև դպրոցը երեխային պետք է պատրաստել դրան, բայց ոչ թե գրել-կարդալ սովորեցնել, այլ տեղեկություններ տալ դպրոցի մասին, այն մասին, թե ինչ են անում դպրոցում, ինչ է արձակուրդը, ինչ է դասաժամը, ինչպես պետք է պահի իրեն այդ ընթացքում, ինչն է արգելվում, իսկ ինչը` խրախուսվում: Բայց այս ամենը պետք է այնպես անել, որ հանկարծ երեխայի մեջ չկոտրվի ուսման ցանկությունը:

11-14 տարեկանը շատ կարևոր շրջան է երեխաների համար: Շատ կարևոր է երեխայի սեռահասունացման հետ կապված փոփոխությունների հանդեպ լինել նրբանկատ: Երեխաների օրգանիզմում շատ լուրջ ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում, որի պատճառով նրանք ունենում են շատ լուրջ ֆիզիկական անհարմարություն: Անընդհատ ուզում են քնել, հանգստանալ, գլխացավեր են ունենում: Այս շրջանում երեխաները դառնում են անուշադիր, ցրված, փնթի: Սա նաև ինքնուրույնության շրջան է, երբ նրանք ուզում են առանձնանալ, դրսևորվել: Բայց միաժամանակ նրանք շատ մեծ սիրո, համբերատարության կարիք են զգում: Եթե այս շրջանում ծնող-երեխա հարաբերության թելը կտրվեց, ապա հետագայում շատ դժվար կլինի վերականգնել: Ավելի լավ է մեծ համբերությամբ զինվել, հաճախ զիջումների գնալ, թողնել ինքնադրսևորվի, ինքն իրեն հասկանա, երբեմն նաև մեկուսանա:

Եթե մինչև 14 տարեկան երեխայի դաստիարակությունը ճիշտ է ընթացել, ապա սրանից հետո բարդություններ չեն առաջանա: Այս շրջանը դաստիարակության համար արդեն բավականին ուշ է: Այս տարիքում երեխան պետք է կարողանա ընտրել իր ընկերներին, իր ապագա մասնագիտությունը, պատասխանատու լինի իր հետ կապված շատ հարցերի համար: Այս շրջանում ընդհանրապես դուրս են գալիս դեռահասության ճգնաժամից, բայց հայ դեռահասների մոտ դա ավելի երկար է տևում` երբեմն նույնիսկ մինչև 17-18 տարեկան: Դեռահասության շրջանը սեռահասունության շրջան է, երբ երեխան սկսում է իր սեռին համապատասխան արտաքին ստանալ և սեռին համապատասխան վարքագիծ դրսևորել:

Տարիքային այս բաժանումները կօգնեն ձեզ ճիշտ ընկալել Ձեր երեխայի վարքագիծը, հոգեբանությունը: Մեր հարցին, թե որն է հայ ծնողների ամենատարածված սխալը երեխաների դաստիարակության հարցում, հոգեբանը պատասխանեց. «Գերխնամքը: Մեզ մոտ երեխան պաշտամունքի առարկա է, բայց մարդուն պետք է վերաբերվել որպես մարդու: Կան ազգային կարծրատիպեր,որոնք շատ սխալ են: Ի՞նչ է նշանակում` ծնողը սրբություն է, երեխան սրբություն է: Ոչ, երեխան երեխա է, ծնողը` ծնող: Շատ ուշադրությունը երեխայի հանդեպ կարող է խանգարել հարաբերություններին, վանել երեխային ծնողներից: Կարող է լինել նաև հակառակը` երեխան կախվածության մեջ ընկնի ծնողներից, որը նույնպես շատ լուրջ խնդիր է»:

Նրբանկատ եղեք Ձեր երեխաների դաստիարակության հարցում, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում նրանք կրելու են այդ դաստիարակության արդյունքներն ու հետևանքները:

Նելլի Ղարիբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին
Ամենադիտված