Ստեփանավանում բախվել են ВАЗ 2109–ը և ВАЗ 2106–ը. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 03:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Դուրյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով գյուղի բնակիչ, 36-ամյա Արտակ Շահինյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 32 ԼՍ 014 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգոր Դեմիրճյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 UV 899 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ВАЗ 2106 մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևոր, 25-ամյա Դավիթ Մխիթարյանը:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում