Ավտովթար Շիրակի մարզում. վիրավորների մեջ են Արթիկի «գաղութ»-ի աշխատակիցները
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 17-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 21:30-ի սահմաններում Արթիկի շտապ բուժօգնության կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հայտնել են, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամաս, որտեղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երեք հոգի:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 20:40-ի սահմաններում, Հառիճ գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Հակոբյանը իր կողմից վարած Skoda մակնիշի NNK 1511 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան 28 հասցեում բախվել է էլեկտրասյանը:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում