Միջադեպ ՌԴ դեսպանատան մոտ. ակտիվիստներից 3-ը բերման է ենթարկվել
Հայաստան
2013 թ. օգոստոսի 17-ին` ժամը 22:55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը` ժամը 23:25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից