Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները 

Ի՞նչն է օգնում հարստանալուն...

Այլ

Հավանաբար այս հարցն ինքն իրեն ուղղել է մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այն ժամանակ, երբ փողը չի բավականացրել գնելու անհրաժեշտ կամ ցանկալի իրը: Բայց ոչ բոլորն են գտել պատասխանը այս, կարծես, հռետորական հարցի:

Սկզբի համար նախ անհրաժեշտ է ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչ եք պատկերացնում «լինել հարուստ» արտահայտության տակ: Ինչու է անհրաժեշտ այդ սահմանումից սկսելը… որովհետև ձեր պատկերացման հստակությունից է կախված ձեր ռազմավարական դիրքորոշումը: Ոմանք ցանկանում են իրենց աշխատավարձը բարձացնել մինչև 300 – 500 դոլարի, մյուսները' հիշատակվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, Բիլ Գեյթսի կողքին: Իսկ հարցը' «Ինչպես դառնալ հարուստ», հավասարապես վճռորոշ է թե առաջինների, թե երկրորդների համար:

Նախապայմաններ, որոնք օգնում են հարստանալուն

Դուք պետք է հասկանաք, որ խելացի, վճռական և աշխատասեր մարդ լինելը երբեմն բավարար չէ մեծ գումարներ աշխատելու համար: Բացի դա, դուք պետք է լինեք նաև հաջողակ, ակտիվ, ծանրակշիռ, նպատակասլաց, ինքնատիրապետող և, ինչու չէ, հավակնոտ: Ձեզ պետք կգան նաև ռիսկի գնալու, փորձարկելու, անդադար գործելու, բառի լավ իմաստով' ավանտյուրիստ լինելու հմտությունները: Ձեզ պետք է առաջ մղի հարստանալու և այդ հարստությունը պահպանել կարողանալու ձգտումը:

Միտքն ամեն ինչի հիմքն է

Միտքը, այն հիմքն է, որին հենվելով մենք առաջ ենք գնում դեպի հետագա զարգացում և բարեկեցության մակարդակի բարձրացում: Եթե դուք «հեղինակն» եք ձեր մտքի, մտահղացման, ապա բացառված չէ, որ այն արդյունավետ կերպով կյանքի կոչվի: Առաջին հերթին պետք է գիտակցեք, որ կարող եք նոր ինչ-որ բան ստեղծել կամ արդիականացնել արդեն գոյություն ունեցողը, ինչը կմեծացնի ձեր եկամուտները: Սակայն պետք է մտածեք ոչ այնքան ԻՆՉՊԵՍ անելու մասին, որքան վերլուծեք գաղափարը արդիական և «աշխատող» լինելու տեսակետից:

Հաճախ կարելի է լսել, որ զբաղվելով «սեփական» գործով' կարելի է հիանալի կարիերա ապահովել և դառնալ հարուստ: Դա իսկապես այդպես է, բայց այդքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ «առավելագու’յնս ՔՈ, քեզ համապատասխան գործը» գտնելը հեշտ խնդիր չէ: Խորհուրդ է տրվում շատ խիստ, նույնիսկ թերահավատորեն մոտենալ սեփական գործ բացելու այն գաղափարին, որը ձեզ ամենասրտամոտն է թվում: «Թերահավատորեն մոտենալ» ասելով' նկատի է առնվում ինքն իրեն լսելը, սեփական կյանքը գրեթե մանկությունից սկսած վերլուծելը… հատկապես կարևոր է արձանագրած հաջողությունների բնույթը, շարժառիթները հասկանալը: Եթե այն, ինչով ցանկանում եք զբաղվել և այն, ինչ մինչև այսօր փաստացի հաջողվել է ձեզ, ունեն ընդհանուր եզրեր, ուրեմն' արժի փորձել ձեր ուժերը նոր գործում:

Անկասկած, դուք ձեր պոտենցիալը կարող եք բացահայտել այն գործունեության մեջ, որն ընտրել եք հոգով, ներքին մղումով: Իսկ եթե տիրապետում եք գործի հիմունքներին, կարողանում եք հասկանալ սկսած բիզնեսի ուղնուծուծը և գիտակցել բուն մեխը, ապա շատ ավելի հեշտ կլինի գաղափարի իրացումը, ինչն էլ ժամանակի հետ կմոտեցնի ձեր ցանկալի նպատակին' դառնալ հարուստ:

Շփվեք հաջողած մարդկանց հետ

Ի՞նչն է օգնում հարստանալուն...Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր ձեր կարծիքով օժտված են հարստություն ձեռք բերելու տաղանդով: Նրանց մեջ կարող են լինել և գործընկերները, և ինչ-որ մեկը ձեր ծանոթ - բարեկամների շրջապատից: Եթե, ըստ ձեզ, նրանք կարողացել են ինքնուրույն հասնել ինչ-որ բանի և ունեն ֆինանսական հաջողությունների փորձ, ապա «հետազոտական» շփումը նրանց հետ ձեզ ինքնավստահություն և ներշնչանք կհաղորդի:

Ընդ որում շփում ասելով այս դեպքում չի խոսվում այլ մարդու' հաջողության հասնելու մեթոդները դասախոսոթյան պես յուրացնելու մասին. դուք կարող եք ընդհանրապես չխոսել բիզնեսից: Մարդկային պարզ հաղորդակցությունը, ընկերական հարաբերություններ ստեղծելը, որևէ հարցով կամ խնդրանքով նրանց դիմելու հնարավորությունը ավելի օգտակար է, քան մեկանգամյա հանդիպումը` ֆինանսաբեր գաղափար «կորզելու» համար: Շփումը հաջողած մարդկանց հետ իրականացվում է նաև համապատասխան գրականություն կարդալու միջոցով: Հիմա բազմաթիվ հեղինակներ կան, ովքեր «սովորեցնում են» ժամանակն արդյունավետ տնօրինել, առաջարկում են առանց նախնական կապիտալի սեփական բիզնես սկսելու տարբերակներ: Մի շարք փորձված տեխնոլոգիաներ կարելի է կիրառել ձեր գործի մեջ` առանց ամեն անգամ հեծանիվ հայտնաբերելու:

Մի՛ խուսափեք դժվարություններից

Եթե կանգնած եք ընտրության առջև, միշտ ընտրեք ավելի բարդ որոշումը: Դա կսովորեցնի ներքին ուժեր գտնել, հմտանալ ինքնակազմակերպման մեջ, կտա կարողություն ձեր և ձեր գործի համար ճիշտ շեշտադրումներ կատարել: Երբ երկու ճանապարհ կա, մենք հաճախ ընտրում են հեշտը` ծուլությունից ելնելով, իսկ ավելի ուշ ապրում հիասթափություն անբավարար արդյունքների համար: Նույնիսկ առօրյա կյանքում, օրինակ, մեքենավարման դասընթացի և ձկնորսության միջև ընտրություն կատարելիս` ընտրեք դասընթացները: Ձեռք բերեք ամենատարբեր ունակություններ: Բայց հանգստի համար ևս ժամանակ գտեք' չփոխարինելով մեկը մյուսով:

Գործելու ձեր սեփական «ձեռագիրը»

Հարստանալը, կապիտալ ձեռք բերելն ու հաջող բիզնես ունենալը գործելու որոշակի կերպի արդյունք է: Գործողությունները մանրակրկիտ մշակված ու նպատակադրված էին, թե պատահական էին, բայց արդյունավետ դուրս եկան' եկամտաբերության հարցում էական չէ: Հստակ է մի բան. եթե մարդը չի գործում, որքան էլ ընդունակ ու աշխատասեր լինի, չի հարստանա:

Ավելին' որոշակիորեն գործելու մարտավարությունը պայմանավորված չէ բացառապես տաղանդի առկայությամբ կամ առանձնահատուկ կարողություններով: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ այդպես էլ չեն կարողանում հարստանալ, մինչդեռ ավելի քիչ օժտվածները մեծ կարողություն են ձեռք բերում: Հարստության ձեռք բերումը խիստ որոշակի, հստակ գործելակերպ ունենալու, գործերի վարման սեփական ձեռագիրը մտցնելու արդյունք է: Կարևոր է ձևավորել ձեր ուրույն գործելակերպը, որը կօգնի հասնել դրված նպատակներին և իրականացնել երազանքը:

Եվ հիշե'ք, որ հարստությունը խնայողության և ժլատության արդյունք չէ: Խնայող մարդիկ շատ հաճախ չունևոր են մնում, մինչ շատերը, ովքեր վատնում են առանց հաշվելու, հիշատակվում են հարուստների ցանկում` թեկուզև ոչ Բիլ Գեյթսի կողքին:

Բոլոր հարստանալ ցանկացողներին մաղթում ենք մտահղացումների հաջող իրագործում' հույսով, որ այն ձեզ ավելի կերջանկացնի:

kiss.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին
Ամենադիտված