Հենրիկ Մխիթարյանի առաջին հաղթանակը Բունդեսլիգայում (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը իր առաջին հաղթանակը տոնեց Բունդեսլիգայում:
Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ:
Հանդիպման առաջին գոլը գրանցվեց 75-րդ րոպեին. դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց Հոֆմանը: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մարկո Ռոյսը 11 մետրանոց հարվածից հաշիվը դարձրեց 2:0:
Իսկ 89-րդ րոպեին «Այնտրախտին» հաջողվեց հաշիվը կրճատել:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և երկու գոլային հնարավորություն ունեցավ հանդիպման ընթացքում:
Հայ կիսապաշտպանը հանդիպման վերջնամասում փոխարինվեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում