Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայող է զոհվել. APA
Ադրբեջան
Ադրբեջանի Ուջարի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է զինծառայող: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բաքու-Ղազախ ավտոմայրուղու վրա:
Հաղորդվում է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով մեքենայի վարորդ Հեյդար Հաֆիզ Անվերօղլուն զոհվել է:
Ըստ հաղորդագրության՝ վերջինս ծառայում էր Քյուրդեմիրի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում