«Batumi Extreme Fest»–ի երեք մրցույթներից մեկը հաղթել է հայաստանցի մասնակիցը
Վրաստան
Սույն թվականի օգոստոսի 17-ից 18-ը Վրաստանի Աջարիայի Հանրապետությունում տեղի է ունեցել «Batumi Extreme Fest» էքստրեմալ սպորտաձևերի մրցույթ-փառատոնը: Մրցույթ փառատոնը արդեն 3-րդ անգամ է կազմակերպվում և կարծես թե դառնում է ամենամյա: Մրցույթին մասնակցում էին մարզիկներ Վրաստանից, Հայաստանից և Թուրքիայից: Մրցույթն անցնում էր երեք դասով՝ ստանդարտ, ձևափոխված (modification) և պրոֆեսիոնալ ձևափոխված (promodification): Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան՝ «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» և «Նակօյլ» ընկերությունների աջակցությամբ, ներկայացնում էին երկու մասնակից Հայաստանից: Նրանցից Արտաշես Ստեփանյանը իր Jeep Wrangler մեքենայով մրցում էր պրոֆեսիոնալ ձևափոխված դասում, իսկ Արթուր Թևանյանը՝ Lada Niva մեքենայով ստանդարտ դասում: Ստանդարտ դասում ներկայացված էին 19 մասնակից, ձևափոխված դասում՝ 15, պրոֆեսիոնոլ ձևափոխված դասում՝ 14:
Երկար պայքարից հետո Արտաշես Ստեփանյան, Գարի Գասպարյան թիմը պրոֆեսիոնալ ձևափոխված դասում գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ Արթուր Թևանյանը ստանդարտ դասում գրավեց 3-րդ հորիզոնականը:
Նշենք, որ սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է՝ Իրանում գրանցած հաղթանակից հետո: Օգոստոսի 24-ից 25-ը Թուրքիայում տեղի է ունենալու նմանատիպ մրցույթ, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Արտաշես Ստեփանյանը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում