«Ռեալը» հաղթեց մեծ դժվարությամբ (տեսանյութ)
Սպորտ
Մեկնարկել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը, և առաջին իսկ տուրում քիչ էր մնում անակնկալ գրանցվեր: Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մեկնարկում սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել մրցակցին՝ «Բետիսին»՝ հաղթանակ կորզելով խաղի հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ:
Առաջինն աչքի ընկան հյուրերը. գոլի հեղինակ դարձավ Մոլինան (14՛): Րոպեներ անց՝ 26-րդ րոպեին, Բենզեման հավասարեցրեց հաշիվը: Սակայն, երկար ժամանակ ավելին անել չէր հաջողվում: Միայն 86-րդ րոպեին Իսկոյի խփած գոլը կամային հաղթանակ պարգևեց «Գալակտիկոսին»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում