Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Գարեգին Նժդեհի բաց նամակը Մայքլ Առլենին. «Խոսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել եք կոպտորեն»

Գիտություն և Մշակույթ

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտութիւնից՝ իրականութիւնը դառնում է կոյր, իսկ ճշմարտութիւնը՝ խելագար»

Ա
Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են - Աստուած, Հայրենիք, Մայր - որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն:

Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք արհամարհանքի ծանր քարեր էք նետել մեր ցեղի հասցէին: Ձեզ՝ «պատուով մեռնելու անընդունակ ցեղի մը զաւակ»ը համարելով, դուք բացագանչել էք աներկիւղածօրէն. «Դարերով անարգ նահատակութեանց եւ գձուձ փախուստների ժողովուրդ…ո՛վ Հայաստան, ո՛վ տգեղ դարպասող», եւ այլն:

Այսպէ՛ս, հայածին Մայքըլ, այսպէս էք խօսել հայութեան մասին:

Չասե՞մ՝ "Well roared lion” - լա՛ւ ես մռնչել, առի՛ւծ:

Ա՛հ, պիտի ուզէի, որ ձեզ ծնող ժողովրդի նուաստ վիճակը թելադրած լինէր ձեր հիստէրիկ բացագանչութիւնները: Դժբախտաբար, դա ո՛չ հայրենասիրական de profundis է, ո՛չ էլ պոռթկում՝ ի տես հայութեան անկեալ վիճակի: Աւելին քան պարզ է ձեր ծանօթ տողերի ներքին իմաստը: Գրչի պչրանք, եւ ո՛չ աւելին: Ձեր գրիչն այդ դէպքում շարժման մէջ է դրել ձեր վիրաւորուած եսը եւ ո՛չ թէ ձեր ցեղի ճակատագիրը: Կը խոստովանիմ, եթէ ձեր չանգռած տողերը - ի դէպ՝ սիրային մի յիմարական վէպի մէջ ի՞նչ գործ ունին Հայաստանի ու հայութեան վերաբերող տողերը - եթէ նրանք լոյս աշխարհ ընկնէին մեր ժողովրդի քաղաքական թէ ռազմական այս կամ այն պարտութեան առթիւ, ինձ հետ հազարները պիտի ծափահարէին ձեզ: Այսօր, սակայն, նրանք զզուանք են շարժում, որովհետեւ հայութեան անմխիթար վիճակը չէ, որ ծնունդ է տուել ձեր վատահամբաւիչ տողերին, այլ քանզի - ձեր իսկ խօսքով- «Երիտասարդ մը դարպասելու եկած է, բայց իր բարեկամուհին որիշի հետ գացած է»:

Ի՛նչ գռեհիկ շարժառիթ՝ իր ցեղի դէմ յարձակուելու համար:
Այսպէս, Հայութիւնը՝ «ատամները թափած ծերունի՞»:
Այո՞: Եւ ինքնանուաստացումի այդ գարշելի պրոպագանդը մի այնպիսի ժամանակ, երբ աշխարհը կը շարունակէ զուարճանալ մեզ անիրաւելով եւ հալածելով: Եւ ինքնաթքումի այդ փորձը Լլոյդ Ջորջի եւ Ուիլսընի հայրենիքներո՞ւմ, ուր հասարակական կարծիքը կարող է ոչ աննշան դեր խաղալ մեր դատի այս կամ այն ելքի համար: Գիտէք, չէ՞, որ Ռիշըլիէօն սովորութիւն ունէր իրեն ներկայացած զեկուցագրերի վրայ միայն երեք բառով յայտնել իր վճիռը, vidi, legi, probavi: Տեսայ ձեր տողերը, միստր, կարդացի, գարշեցի: Ներեցէ՛ք, խնդրեմ, եթէ ձեր գրչէն գարշէ ամեն ճշմարիտ հայ: Ի՜նչ, չգիտէ՞ք, որ հայրենիքի մասին պիտի չխօսել, եթէ համոզուած չէք, որ ձեր խօսելուց յետոյ դա աւելի գեղեցիկ, ցանկալի, աւելի պաշտելի պիտի դառնայ: Չգիտէ՞ք, stulte, stude!:

Ժողովուրդների կեանքն իրենց մէջ կը բաժանեն Յաջողութիւնն ու Ձախորդութիւնը, իբրեւ երկու ձեռքերը մի ինչ-որ խորհրդաւոր ոյժի, օրէնքի, աստուածութեան: Արդեօք վիպագիր Արլէնը չգիտէ՞, որ ստրկութեան շղթաներ ու ցնցոտիներ կրելուց առաջ, մեր ցեղն էլ է կրել իր անկախութեան ու հզօրութեան ծիրանին, իր փառաց զգեստը: Իր մեծութեան օրերին, երբ Տիգրան աշխարհակալի բանակները կ’արշաւէին դէպի Արաբիա, Բաբելոն եւ աւելի հեռուները, եւ մէկից աւելի հարկատու ազգեր սարսափով կ’արտասանէին հայ անունը, հայն էլ վերէն վար կը նայէր աշխարհին: Եւ, ի հարկէ, հայագիտօրէն տգէտ Մայքըլը չըգիտէ, որ Բիսմարկէն ու բազմազգի Բիսմարկներէն շատ դարեր առաջ հայ պետական մարդն է ասել. «Մարդկային գոյութեան բարձունքներում ուժեղն է արդարը»:

Այո՛, կար ժամանակ, երբ Հայաստանն աւելին էր, քան ծովէ ծով մի երկիր, երբ յաջողութեան վարդագոյն մատները պսակ կը հիւսէին հայ յաղթական ճակտին: Բայց, աւա՜ղ, արեւի տակ ի՞նչ կայ կայուն: Հրթիռային վերելք տեսած ազգը պիտի ունենար իր շռնդալի անկումը: Նա աստիճանաբար պիտի կորսնցնէր իր հզօրութիւնը, մինչեւ որ մի օր էլ իրեն կը զգար պայմանընկալի եւ ապա լծակիր ստրուկի վիճակում, մինչեւ որ մեր հարեւանները իրար մէջ մեր ցեղի «զգեստները կը բաժանէին»:

Պատճառնե՞րը: Թող չանհանգստանայ օտարալեզու Արլէնը, այդ մասին տարբեր կարծիք չունիմ եւ ես: Այո՛, Հայաստանը անձնասպանութեամբ վերջ տուեց իր քաղաքական գոյութեան: Նա պարտուեց իր ներքին անհամերաշխութեան դեւէն, եւ ապա արտաքին թշնամիներէն: Նա ինքնակործան եղաւ: Այդ մասին զայրոյթի խօսքեր ունիմ եւ ես: Բայց ինչո՞ւ ընդունայն քրքրել պատմութիւնը: Կ’ընդունիմ, թէ հայութիւնը իր ահաւոր դժբախտութեան մէջ բարոյապէս ազատ չէ ասելու իր մասին՝ մեղքն իմս չէ, որ քաղաքականապէս կը կաղամ դարերով: Այսքանը մեր անցեալի մասին:

Բ
Գիտէ՞ք, որ ժողովուրդների յաւիտենականութիւնը պայմանաւորւում է նրանց ստեղծագործութեան յաւիտենականութեամբ: Դեռ կան, կ’ապրին Հայն ու Հայաստանը, ասել է՝ հայութիւնը արեւելեան ամենավայրագ բարբարոսութեան լծերի տակ իսկ - անշուշտ, իրական կարելիութեան սահմաններում - եղել է ստեղծագործ:

Ճիշտ է, որ հայութիւնը, իր գերիշխան վիճակը կորցնելէ յետոյ, ընթացել է ամենաթոյլ դիմադրութեան գծով: Աւելին՝ եղել են պատմական մոմենտներ, երբ դա, ինչպէս հրէութիւնը, հարկադրուած է եղել գիտակցօրէն զոհելու իր արժանապատուութիւնը յանուն իր գոյութեան եւ անմեռ արժէքների պահպանման: Սակայն, ճշմարիտ է եւ այն, որ Հայաստան Երկրի վրայով չի անցել մի հատիկ դար, որի ընթացքում գերիշխան կեանքի յոյսերով ընդվզած չլինէր հայութիւնը: Նրա մտաւորական ընտրանին վերջին անգամ - կէս դար առաջ - իր ժողովրդի վերադաստիարակիչը լինելէ առաջ, նրա անցեալ մեղքերի քաւիչը հանդիսացաւ: Երբ նա ձեռքը կը զարկէր մեր ազատագրական գործին, խորապէս կը գիտակցէր, թէ դարերի ստրկութիւնը մեծապէս տկարացրել է հայ զանգուածների ազգային ինքնագիտակցութիւնը: Սակայն, նա կը հաւատար մեր ազգային վերածնունդին, որը պիտի հոգեփոխէր մեր ժողովուրդը իր ամբողջութեան մէջ:

Եւ տարիներով հնչեց նրա մարգարէաշունչ խօսքը: Ե՛ս եմ ճշմարտութիւնը, իմա՝ ճշմարիտ աշխարհայեացքը, ներցեղային բարոյականը, անկախութեան կրօնը: Այսպէս տարիներով ու տարիներով, Հայոց աշխարհի երկարութեամբ եւ խորութեամբ տարածուեց Յեղափոխութեան զարթուցիչ կանչը: Բայց, աւա~ղ, տխուր իրականութիւնը չուշացաւ զգացնել տալու, թէ օտար լծերի ազդեցութիւնը մեր կարծածէն աւելի մեծ աւերածութիւններ է առաջացրել հայ հոգու մէջ: Յուրախութիւն մեր ցեղի գոյութեան թշնամիների, որոմնացան քարոզներ լսուեցին Հայ յեղափոխութեան հենց առաջին տարիներում: Դա արտայայտութիւնն էր մեր ժողովրդի որոշ տարրերի ստրկական հոգեբանութեան: Այդ քանդիչ տարրերը չուզեցին հասկանալ - չեն ուզում եւ հասկանալ այսօր - թէ թշնամանել հարազատ եղբօր դէմ հենց այն պատճառով, որ նա իր կուսակցութեան փարախէն չէ՝ կը նշանակէ տկարացնել արտաքին թշնամու դէմ ուղղուած մեր հարուածի թափը: Հերձասիրութեան հին դեւն էր դա, որ տարբեր անուան ու ձեւերի տակ կը շարունակէր օտարի հայասպան դերը, մեծապէս դժուարացնելով մեր վերածնունդի գործը: Կար ընտանի թշնամին, որի երեսէն հայ յեղափոխական տարրը պիտի հարկադրուէր ուժաթափ լինել նաեւ ներքին ամօթալի պայքարներում:
Տեսնե՛լ ու զգա՛լ, թէ ինչպէս մտակոյր Հայը զէնքեր է դարբնում իր հարազատ եղբօր դէմ՝ ընդհանուր թշնամու գործը հեշտացնելու համար - ա~հ, այդ զարհուրելի ողբերգութիւնը դեռ այսօր էլ բաժինն է հայ հայրենասէրի: Դեռ այսօր էլ հայութեան քաղաքական ճակատագրէն աւելի դառն է նրա ներքին ճակատագիրը: Գիտենք - ֆիզիքական ցաւ պատճառելու աստիճան պարզ է - որ օրուայ Հայաստանը արտաքին թշնամու համար «դուռ մըն է՝ փականքը կոտրած»: Գիտենք, որ հայ մտաւորականութեան մի մասը - դաւանողն ու գերին անձնակենտրոն մօրալի - կը շարունակէ սեւ թելերով հիւսել հայութեան ճակատագիրը: Կասկածէ դուրս է եւ այն, որ հայութեան տարագիր կէսի համար - եթէ օր առաջ չհոգեփոխուեց - սակաւաթիւ տարիներ են պէտք, որպէսզի նրա կեանքում մահուան տրագիզմը տեղի տայ հոգեւոր ինքնասպանութեան առջեւ, որպէսզի հայ homo-ն դառնայ homunculus եւ մեռնի ապազգայնացմամբ: Գիտենք եւ այն, որ տարաբնակ կէսի կապոյտ կոտորածը խնդրական պիտի դարձնի գոյութիւնը հայութեան երկրորդ կէսի, որ կառչած կը մնայ Արարատի փէշերին: Այս է, միստր Արլէն, այսպէս մահօրէն աղէտալի եւ տխուր է հայութեան ճակատագիրը: Եւ հասկանալի է դա: Պատմութիւնը միշտ էլ որդիների մէջ պատժում է Հայրերի մեղքերը, հի՛ն:

Գ
Սակայն, ի՞նչ անել: Ինչպէ՞ս կ’ուզէիք սրբագրել հայ հոգեբանութիւնը, եւ նրա միջոցաւ` մեր հաւաքական ճակատագիրը, որպէսզի նա պատմութեան գարշապարին կառչած չըմնայ: Ձեր ծանօթ տողերո՞վ, որոնց ամեն մի տառը թեթեւամիտ արհամարհանք է շնչում: Միամտութի՛ւն: Հայհոյելով չէք բժշկի հիւանդը: Մոռացե՞լ էք անգլօ-սաքսոն գրողի իմաստուն խօսքերը. «Չլինի թէ սատանան հարուածելու ժամանակ վիրաւորէք նաեւ աստուածութիւնը, որ կ’ապրէ մարդուս մէջ»:

Չէ՞ք ընդունում, որ ձեր գրչի պչրանքով խորապէս վիրաւորել էք սրբազան հայկականութիւնը հայութեան մէջ:

Ձեր խօսքը Հայաստանի մասին, միստր, այնքան յո- խորտ է, որ կարծէք Ձեր ցեղի համար Հերակլէսի տասներկու մեծագործութիւնները կատարած լինէիք: Խօսել էք իշխանութիւն ունեցողի պէս, եւ ծիծաղելի դառել, որովհետեւ դեռ ո՛չ զոհաբերած, ո՛չ էլ տառապած էք այն ժողովրդի համար, որին բարոյապէս սնանկ կ’անուանէք: Ձեզ համար ներելի չէ, եթէ չգիտէք, որ իրենց ցեղի ստուերային կողմերի վրայ յարձակուելու իրաւունք եւ պարտականութիւն ունին միայն նրանք, որոնք տեսնում, հասկանում եւ սիրում են իրենց ժողովուրդը իր բովանդակ մեծութեան եւ տկարութիւնների, իր բովանդակ ողբերգութեան մէջ:

Ձեր գրչէն ամաչելու համար բարի եղէք վերյիշելու Իսրայէլի վշտակիր առաջնորդներին:

«Նրա - մարգարէի - սիրտը կծկւում է ցաւից, նրա շրթունքները լի են մերկացումներով. նրա աջը բարձրացել է ցոյց տալու պատուհասը, որ գալիս է. նա տառապում է իր ժողովրդի համար, եւ որովհետեւ սիրում է նրան, յարձակւում է նրա վրայ»:

Ահա՛ Եսային, որը Եհովայի բարկութեամբ կը սպառնայ իր ժողովրդին.
- «Անոր - Իսրայէլի - պալատներուն մէջ փուշեր ու անոր պարիսպներուն վրայ եղինճ ու եկքան պիտի բուսնին: Եւ չագալներուն բնակարան պիտի ըլլայ: Հոն նեռ օձը իր բոյնը պիտի շինէ… Եւ ուրուները հոն պիտի ժողվուին…»
Ինչո՞ւ: - Որովհետեւ, - աւելացնում է բանաստեղծ-մարգարէն, - որովհետեւ, «քո արծաթդ կղկղանք դարձաւ», որովհետեւ «գինիիդ մէջ ջուր է խառնուած»:

Այսպէս է վայում անգերանզանցելի բանաստեղծը ու նոր վայերով սպառնում, որովհետեւ Իսրայէլն սկսել է ունայնութիւններին «խունկ ծխել»:
Բայց ահա՛, հարուածելէն յետոյ, մարգարէի վշտալի սիրտը կանչում է սիրով.
- «Արթնցի՛ր, արթնցի՛ր, քո զօրութիւնը հագիր, ո՛վ Սիոն. քո փառաւոր հանդերձները հագիր… Թէեւ աղիւսներն ինկան, մենք տաշուած քարերով պիտի շինենք…»
Այո՛, այսպիսի՛ն է հայրենապաշտ առաջնորդը: Նա միայն մերկացնող չէ, այլ եւ՝ յուսատու: Նա չի՛ նզովեր միայն, այլ եւ՝ կը գօտեպնդէ:
Ահա՛ եւ Երեմիան` հրէութեան ողբերգուն.
- «Քո բոլոր թշնամիները իրենց բերանը քեզ վրայ բացին», - ցաւից ու ամօթից գալարւում է մարգարէն: Նա կու լայ ու կը սպառնայ, որովհետեւ իր ժողովրդի գլխից «փառաց թագն է ընկել»:

«Մեր հայրերը մեղք գործեցին եւ չկան, ու անոնց անօրէնութիւններուն պատիժը մենք կը կրենք:
Վիշապներն անգամ ծիծերնին կը հանեն ու իրենց լակոտներին կաթ կու տան.
Իմ ժողովուրդիս աղջիկը անապատի ջայլամներուն պէս անգութ եղաւ.
Կաթնկերին լեզուն ծարաւութենէն իր քիմքին փակաւ.
Տղաները հաց ուզեցին, բայց անոնց ջարդող չկար.
Կարմիր հագուստներով մեծցողները աղբանոցներ գրկեցին.
Ու սուրէ մեռածները անօթութենէն մեռածներէն երջանիկ էին»:
Այսպէս դառնադառն է մարգարէի խօսքը, որպէս ազգային ամօթանքի ու վշտի արտայայտութիւն: Բայց, քանզի նրա կոչումը միայն ողբալը չէ, ահա՛, Եհովայէն ներշնչուած` նա ճգնում է վերստին Պաղեստինեան յոյսերով զինել հրէութիւնը.
- «Պիտի սպառեմ այն բոլոր ազգերը, որոնց մէջ քեզ ցրուեցի, բայց քեզ պիտի չսպառեմ»:
Այսպէս հայրենակրօն էին Իսրայէլի հոգեւոր առաջնորդները: Նոյնն էր նրա եւ մօտաւոր անցեալի մտաւորական ընտրանին, քաղաքական խորհողը, քերթողը, գիտնականը եւ այլն:
«Ես կ’ապրեմ ծայրահեղ արեւմուտքում, բայց Արեւելքում է իմ սիրտը», - կ՛երգէր Իսրայէլի Ահարոնեանը - Եուդա Ալեւին:
Հապա Բեալի՞կը: Ա՜հ, սրանց նման պիտի սիրել Հայրենիքը՝ ապագայի Սիոնը կառուցել կարողանալու համար:
Հապա Պասմանի՞կը - Ձեզ նման օտարալեզու, որին իր ազգային ուղղափառութիւնը պիտի թելադրէր հետեւեալ հպարտ պարբերութիւնը. «Աշխարհը մեզ կը հալածէ մեր անցեալ մեծութեան համար»:

Ահա՛ եւ Իսրայէլի օրուայ առաջնորդութիւնը՝ Վայցման, Սոկոլով, Արտուր Հանթկէ, Վարբուրգ, Եակոբսոն եւ այլն:

Սիոնիստական միջազգային կազմակերպութեան հոգեւոր բարձրունքները, որոնց թիկունքում միշտ էլ կանգնած են աշխարհածանօթ միլիարդատէր Շտրաուսները, Վարբուրգները, Ռոտշիլդները եւ այլն: 1919-ին, Judische Rundschau-ի էջերէն սիոնիստների պետն այսպէս կը խօսէր համաձայնական պետութիւններին. «Դուք ուզում էք թէ ոչ` մենք կը լինենք Պաղեստինում: Դուք կարող էք փութացնել կամ յետաձգել մեր մուտքը, ձեզ համար, սակայն, լաւ պիտի լինի, եթէ դուք օգնէք մեզ, այլապէս մեր աշխարհաշէն ոյժը կը դառնայ քանդիչ, որը կը ստիպէ ցնցուելու ողջ աշխարհը»:

Այս բարձր մտաւորականի սպառնալիքով էր - արուած հրեայ դրամատէրերի անունից - որ ձեռք բերուեց Բալֆուրեան ծանօթ յայտարարութիւնը: Այդ դէպքէն մի տարի անց, Լոնդոնում գումարուած մի հրէական համագումարում, ձեզ նման, միստր, օտար լեզուով գրող Մաքս Նորդաուն, հայրենասիրական գինովութեան մէջ կը բացականչէր՝ Le jour de gloire est arrivռ! Սիո՜նը, Սիոնը կը վերականգնէր: Գիտէ՞ք, որ դեռ երէկ մեծ ազգերը կը փորձէին աշխարհահռչակ Այնշտայնի հանճարը սեփականել: Գերմանական հրեայ է, - կը պնդէր գերման մամուլը: Ո՛չ` ֆրանսական է: Չէ՛, չէ՛, իսպանական է: Մեծանուն գիտնականին կը մնար վերջ տալ անտեղի վէճին, եւ նա թալմուդականին յատուկ հպարտանքով յայտարարեց՝ ես հրեայ եմ: Օրեր առաջ, թերթերը գիտութեան այդ տիտանի մասին գրեցին. «Այնշտայնը սինագոգում»:

Աղբյուրը՝ hay-power.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված