Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 3 զոհ և մեծ թվով վիրավորներ (թարմացված)
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Ford Transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով թվով 15-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, Կոտայքի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում շտապ օգնության մի քանի բրիգադներ, որոնց մեծ մասը ծառայություններ են կատարում Երևան-Սևան ավտոմայրուղում, հասել են դեպքի վայր, ովքեր քաղաքացիների, Աբովյանի հրշեջ փրկարական ջոկատի հետ վիրավորներին տեղափոխել են, մի մասին Աբովյանի բժշկական կենտրոն մի մասին էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը ու Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանը:
Քիչ առաջ պարզվեց, որ Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված 9 վիրավորներից 2-ը մահացել են, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված 5 վիրավորից մահացել է 1 հոգի:
Մանրամասն՝ այստեղ:




















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում