Աննա Բաբայանի իսպանական էքսկուրսիաներն ու ստացած նոր առաջարկը (ֆոտո)
Այլ
Մոդել-դիմահարդար Աննա Բաբայանը «Կարգին սերիալ»-ի 6-րդ եթերաշրջանում նկարահանվելուց հետո կրկին վերադարձել է Բարսելոն` քույրիկի մոտ: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օգոստոսի 22-ին միասին մեկնելու են Ամստերդամ:
Աննա Բաբայան.
«Հրավեր եմ ստացել անգլերենով վարել արեւելյան պարերի միջազգային համերգ-մրցույթ, հուսամ' լավ կստացվի: Քույրս` պարուհի-պարուսույց Ալինա Բաբայանը, մի քանի տարի առաջ մասնակցել է մրցույթին, այս անգամ հրավիրված է որպես հատուկ հյուր»,-պատմել է Աննան:
Դիմահարդարման արվեստում մասնագիտացած հայուհին մեզ հետ զրույցում նաեւ հայտնել է, որ Բարսելոնում շուտով կգործի իր դիմահարդարման սրահը, որի վերանորոգումը գրեթե ավարտված է: Այժմ նա զբաղված է իսպաներենի իր իմացությունը կատարելագործելով. «Երբ դաս եմ ունենում, օրս սկսվում է ժամը 7:50 արթնանալով: Տարբեր ազգերի մարդկանց հետ սովորելն անչափ հետաքրքիր է, նաեւ շատ եմ գնում էքսկուրսիաների, որոնք դպրոցն է կազմակերպում կամ ընկերներս են հրավիրում:
Մանրամասն՝ այստեղ:



















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում