Մեզնից հեռացավ Համազասպ Պիճիկյանը
Հասարակություն
Կյանքից անժամանակ հեռացավ լուսանկարիչ, հրատարակիչ եւ հարգված մտավորական Համազասպ Պիճիկյանը: Նա երկար տարիներ աշխատել է այս ոլորտներում, ինչպես նաեւ Գյումրու «Շիրակ» հեռուստաընկերությունում, մի քանի տարի հրատարակեց «Էլդորադո» շաբաթաթերթը, հիմնել եւ ղեկավարում էր «Էլդորադո» հրատարակչությունը: Գյումրիում բոլորը նրան ճանաչում էին որպես հրատարակչական գործի մեծ գիտակի, իր գործը սիրող եւ մեծագույն բարեխղճությամբ կատարող վարպետի: Համազասպ Պիճիկյանի վերջին գործը' «Գյումրի» եռալեզու գրքի ձեւավորումն ու լույս ընծայումն էր մեկ ամիս առաջ. տեղեկացնում է Asparez.am-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում