Խաղողօրհնեք Շուշիում (տեսանյութ)
Արցախ
Այսօր մեռելոց է: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ. կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Իսկ երեկ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու` 5 Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Շուշիի Ղազանչեցոց տաճարում Սուրբ Պատարագ է մատուցվել Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանքևւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրա-կենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամա-տարության ներքո: Շուրջ 12 տարի, Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել:
Մանրամասները` Artsakhtv.am-ի տեսանյութում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան