Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան. ձևավորվում է նոր ո՞ւժ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորվի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա: Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով:
Օրերս թերթը տեղեկացել է, որ նոր ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում: Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը