Արտահերթ ընտրություններ` Կարմրաքարում
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արագածոտնի մարզի Մեծաձոր եւ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքների ղեկավարի արտահերթ ընտրությունները: Մեծաձորի ղեկավարի համար թեկնածություն առաջադրել են երկու հոգի, երկուսն էլ ՀՀԿ-ից' Մաջիտ Ամոյանը եւ Թեմուր Քալաշյանը:
Վերջինս Մեծաձորի հիմնական դպրոցի տնտեսվարն է: Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում նույնպես առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Արթուր Մաթեւոսյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ, «Էյ-Ի-Ջի սnice» ընկերության փականագործ Իշխան Վահրադյանը: Նշենք, որ մինչ այս Կարմրաքարի գյուղապետն էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Վահրադյանը' Իշխան Վահրադյանի հայրը, որն ամիսներ առաջ հրաժարական էր տվել ու արտագաղթել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը